Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Դատապարտելի է իշխանությունների վերաբերմունքը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ»․ Դավիթ Մանուկյան

«Դատապարտելի է իշխանությունների վերաբերմունքը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ»․ Դավիթ Մանուկյան
128
Այսօր, 16:00

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խստորեն դատապարտելի է իշխանությունների վերաբերմունքը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ։
Իշխանությունները դրսևորում են շատ լկտի վարքագիծ այն համայնքների ղեկավարության նկատմամբ, որտեղ իրենք պարտվել են։
Սա ոչ միայն ժողովրդավարության արժեքների ուղիղ ոտնահարում է, այլև սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտում։
Իշխանությունները պարտավոր են հարգել ՀՀ քաղաքացիների ընտրությունը»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան