Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք»․ Նաիրա Կարապետյան

«Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք»․ Նաիրա Կարապետյան
152
Այսօր, 15:42

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․ «Հայեր ջան, հայտարարագրումը ՉԻ ՉԵՂԱՐԿՎԵԼ:
Համատարած խրոխտ գրառումներ ու լայվեր հանդիպեցի, որոշեցի զգուշացնել, հայտարարագրումը չի չեղարկվել, ավելին՝ ավելի վատ ճանապարհով է գնալու:
Եթե նախկինում ունեիք հայտարարագիր լրացնելուց հրաժարվելու ու դրա համար տուգանք վճարելու իրավունք, հիմա ձեր փոխարեն արդեն որոշել են․ ՊԵԿ-ը ձեր աշխատավարձի տվյալներով ԼՐԱՑՆՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ, դուք համարվում եք հայտարարագիր լրացրած, իսկ այդ ձեր կողմից չլրացրած հայտարարագրի անճշտություններն էլ մնում են ձեր պատասխանատվության տակ:
Մի ճշտում էլ․ եթե ուզում եք սոց.վճարի վերադարձ ստանալ, հայտարարագիրը պետք է լրացնեք ԱՆՁԱՄԲ:
Ավելի վատ եղավ, իրականում:
Հ.Գ. Մի բան «տոնելուց» առաջ մի քիչ ուշադիր կարդացեք կամ լսեք օրենքի փոփոխությունը, մեկ էլ մտածեք - այս իշխանությունը ե՞րբ է ինչ-որ քայլ արել, որն «ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար»»։

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան