«Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը»․ Արցախի մշակույթի նախարարություն

Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։
Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումներն ակնհայտորեն բավարար չեն եղել՝ կանխելու մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։
Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից և այժմ պահվում է Երևանում՝ որպես ոչ միայն հավատքի, այլև դիմադրության խորհրդանիշ։
Մենք վերահաստատում ենք․
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է։
Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել դրա յուրացումը և աջակցել արդար վերադարձին»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12