Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կարող են ավարտվել համաձայնագրով

Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ներկայում ընթացող բանակցությունները դրական ընթացք ունեն և կարող են ավարտվել համաձայնագրով առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ պաղեստինյան աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են մնացած 48 պատանդների ազատ արձակման շուրջ՝ մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, ինչպես նաև Գազայի հատվածից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերման շուրջ։ ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի պատերազմից հետո կառավարման հետ կապված հարցերը նախատեսվում է քննարկել բանակցությունների հաջորդ փուլերում։
Իսրայելական աղբյուրը, խոսելով Al Arabiya հեռուստաընկերության հետ, ասել է, որ կողմերը «զգուշորեն մոտենում են» պլանի առաջին փուլի վերաբերյալ համաձայնությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ճնշում է» բանակցողներին՝ արդյունքների հասնելու համար։
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Վաշինգթոնի ակտիվության աճը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն «դրական ազդանշաններ» է ստանում Կատարից և Եգիպտոսից՝ տեղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հեռուստաալիքի աղբյուրը հավելել է, որ «կան հստակ նշաններ, որ բանակցությունները մտել են իրենց վերջնական փուլ»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին «կհայտարարվի այսօր», եթե Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության գան Եգիպտոսում կայանալիք մոտակա բանակցությունների ժամանակ։

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
1914:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7313:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
14312:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8811:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
11207:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
15003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15501:00