Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նահատակված անձանց առաքելությունը չգիտակցող ազգերը գոյատևելու շանս չունեն»․ Տիգրան Աբրահամյան

«Նահատակված անձանց առաքելությունը չգիտակցող ազգերը գոյատևելու շանս չունեն»․ Տիգրան Աբրահամյան
121
Այսօր, 00:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Եռաբլուրում մեծաթիվ հիշատակման արարողություններ են՝ եկեղեցական կարգով և հայկական ավանդույթների շրջանակներում:
Ովքեր չեն գիտակցում մեր նահատակների առաքելությունն ու նրանց՝ մեզ պարգևած կյանքն ու զոհողությունները, նրանք անարժեք, բարոյազուրկ և գաղափարապես տկար մարդիկ են:
Այն ազգերը, հասարակությունները, որոնք չեն գիտակցում նահատակված անձանց առաքելությունը գոյատևելու շանս պարզապես չունեն:
Հավերժ փառք մեր նահատակներին»։