Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նորից ծեծի միջադեպ, նորից` ՔՊ-ի հետ փոխկապակցված». Սյուզի Բադոյան

«Նորից ծեծի միջադեպ, նորից` ՔՊ-ի հետ փոխկապակցված». Սյուզի Բադոյան
116
Երեկ, 22:30

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից ծեծի միջադեպ՝ նորից ՔՊ-ի հետ փոխկապակցված:
Անձամբ ես Արգիշտի Մեխակյանի մասով ունեի վերապահում, բայց նախընտրական միջադեպերի մասին են խոսում Էջմիածնում:
Ու այն կապում են ՔՊ-ի թեկնածու, Էջմիածնի քաղաքապետի ներկայիս ժպ Արգիշտի Մեխակյանի հետ։
Տղու գործերը լավ չեն, զոռբայությամբ են ուզում ընտրվե՞ն:
Նախօրեին ծեծով մարդ էր տարվել Էջմիածնի հիվանդանոց, ըստ աղբյուրիս ու ոստիկաններ են եկել:
Դեմքի հատվածում է հարվածներ եղել.. Մարմնի մյուս մասերի մասին բան չեն հայտնում, զննել են տղամարդուն, դուրս են գրել:
Միջադեպը եղել է «Ֆեյսբուք»-ում մի 5 բալանոց գրառման համար, ինչը վերաբերում է ՔՊ-ին վռնդելուն:
Ես անձամբ փնտրեցի ու գտա գրառումն էլ,
ենթադրյալ ծեծի ենթարկվածին էլ, որ ասեմ հերքեց, մեղմ ասած՝ սուտ կլինի:
Բայց հաստատելու փոխարեն էլ ասաց՝ ես արդեն ասել եմ՝ ոստիկանների թեմա չկա, իմ տանն եմ ընկել, դեմքս վնասել:
Բայց ասում եմ՝ մեկ ա՝ մի օր իրենք պատիժը կկրեն, համ մարդկանց կողմից կամ Աստծու կամքով, խուսափելու տեղ չունեն:
Ամսի 16+ի ընտրություններն էլ չեն կայանալու արդար:
Հատկապես վերջին պարբերությունն իմ կարծիքով զգուշավոր ակնարկ էր՝ ծեծի լինել-չլինելու եւ դրա քաղաքական դրդապատճառի ու շահագրգիռ անձի մասին:
Կամ սպառնալիք կա ետեւում կամ տղամարդկային պայմանավորվածություն, չգիտեմ:
Հետեւությունները թողնում եմ Էջմիածնի ու Խոյ համայնքի բնակիչներին, ովքեր 1 ամիս անց՝ նոյեմբերի 16-ին ծեծի վախի մթնոլորտում, ապագայի անորոշության ու օդում պտտված բանթիկով մուրճի ճնշումների տակ պիտի իրենց խիստ պատասխանատու, ես կասեի՝ բարոյական, քրիստոնեական ու քաղաքացիական պատասխանատվության որոշումն ընդունեն քվեախցում եւ իրենց քվեն տան իշխանական թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանի՞ն:
Թե՞ նրա մրցակից Խաչիկ Մանուկյանին, ով ֆենոմենալ մարդ է՝ որակով հայ ու հերոսի հայր:
Կամ ընդդիմադիր որեւէ գործչի օգտին, ովքեր գոնե Նիկոլի խոստացած ապագային խրախուսող ու մեզ չարժեզրկող ապագա են խոստանում տեղի բնակիչներին
Չգիտեմ, մտածեք մարդիկ»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան