Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է` Փաշինյանին բանավեճի է հրավիրում, ինչո՞ւ է «ուխոդ» լինում». Էդուարդ Շարմազանով

«Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է` Փաշինյանին բանավեճի է հրավիրում, ինչո՞ւ է «ուխոդ» լինում». Էդուարդ Շարմազանով
165
Երեկ, 22:42

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ եւ Արցախի Հանրապետություն, դու մտածիր, թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։
ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։
Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա, ո՞ւր մնաց …
Նիկոլին ասա, թող հրապարակի 2019-ի՝ իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը, որի ընդհանուր բովանդակությունը հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Շուշիում ինաուգուրացիայի մասնակցել։
Նիկոլն է Արցախի պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։
Մենք քո հետ բանավեճ չունենք, «պարոն փոխնախագահ», ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը»՝ «ոտքի տակ մի ընկի»։
Բանավիճո՞ղ եք, Բորելի հետ բանավիճեք, ով ասել է, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է՝ Փաշինյանին բանավեճի է հրավիրում, ինչո՞ւ է «ուխոդ» լինում։
Թող գա …
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դու մտածիր, թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։
Այնպես որ, ի՞նչ էլ անեք, պատմության մեջ մնալու եք՝ որպես Արցախ հանձնած ու Ալիեւի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»»։