Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Գետնի վրա մենք ադրբեջանական ուժերի նկատմամբ ոչ թե առավելություն ենք ունեցել, այլ բացարձակ գերակայություն». Վահրամ Մարտիրոսյան

«Գետնի վրա մենք ադրբեջանական ուժերի նկատմամբ ոչ թե առավելություն ենք ունեցել, այլ բացարձակ գերակայություն». Վահրամ Մարտիրոսյան
127
Երեկ, 23:24

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020-ի հոկտեմբերի 7-ին հայկական բանակն սկսեց Հորադիզի օպերացիան։ Այս օպերացիայում միաժամանակ տեսանելի են և՛ մեր հաղթանակը, և՛ մեր պարտությունը։
Նախ, լսեք սենսացիան․ Հորադիզի օպերացիայի ժամանակ մեր ՀՕՊ-ը Ֆիզուլի–Հադրութ–Ջաբրայիլ հատվածում փակել է օդը։ Այդ ընթացքում խոցվել է թշնամու 25 ԱԹՍ։ Ընդամենը հատուկենտ ԱԹՍ-ներ էին կարողացել գրոհել մեր զորքին։
Գումարտակներից մեկը Ֆիզուլիից բաց դաշտով անցնելով մոտ 20 կմ դուրս է եկել Արաքսի ափ։ Հադրութից շարժվող մյուս գումարտակը ճանապարհին մարտի մեջ է մտել թշնամական ուժերի հետ։ Ինչպես պատերազմի բոլոր դեպքերում, այստեղ նույնպես թշնամական ուժերը գլխովին ջախջախվել են։ Միայն մոտ 80 դիակ մերոնց դիմացն է փռված լինում։ Թշնամին ոչ թե կռվելով նահանջել է, այլ այդ հատվածում պարզապես դադարել է գոյություն ունենալ։
Հատուկ ֆիքսենք, որ գետնի վրա մենք ադրբեջանական ուժերի նկատմամբ ոչ թե պարզապես առավելություն ենք ունեցել, այլ եղել է բացարձակ գերակայություն։
Բայց, ցավոք, բանակը այդ օրերին արդեն կորցրել էր իր համակարգայնությունը, և հրամաններով կառավարման ուղղահայացի փոխարեն գործում էր «ով ինչպես հարմար է գտնում, այնպես էլ շարժվում է» սկզբունքը։
Ու օպերացիայի իրականացման կեսից սկսվում են խնդիրները։
Ֆիզուլիի ուղղությամբ դաշտում գտնվող զորքերի հրամանատարը կասկածելի պայմաններում, ճանապարհի կեսին՝ բաց դաշտում լքում է զորքին։
Հադրութի ուղղությամբ գումարտակներից մեկի հրամանատարը լքում է իր զորքը։ Բնականաբար ունենալով, իր սեփական «պատճառաբանությունը»։ Իսկ մյուս գումարտակի հրամանատարը բացահայտ կերպով չենթարկվելով հրամանին, զորքին տանում է իր որոշած ուղղությամբ։
Ու սկսվում է կառավարման քաոսը։
Զորքերի այն մասն էլ, ովքեր բարեխղճորեն կատարել էին մարտական առաջադրանքը, ստիպված ետ են վերադառնում ելման դիրքեր։
Հիմա պատմության փազլը՝ ո՞րն է եղել ադրբեջանական բանակի դերը մեր պարտության մեջ»։