Բորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»
![]() 147 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։ Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։ Բացի դրանից, մնում է անհասկանալի, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի տարածքում կարողացել միայնակ տեսանյութ նկարահանել, եթե այնտեղ գործում են անվտանգության ներքին կանոնակարգեր եւ հսկողություն։ Ավելին՝ փաստաբանը հրապարակավ հայտարարել է, որ Բորիս Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. ամենայն հավանականությամբ նա սպանվել է։ Հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ դեպքի առիթով հարուցված է քրեական վարույթ: Բորիս Ավագյանի մահվան գործով առայժմ հանրությանը հայտնի միակ վարկածը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կապված է նրա ենթադրյալ պարտավորություններին եւ ֆինանսական խնդիրներին, որոնք կարող էին դրդել ինքնասպանության։ Սակայն այս վարկածը չի տալիս պատասխաններ ոչ հանրային սպասումներին, ոչ էլ մահացածի ընտանիքի ու իրավաբանական շրջանակների հարցերին։ Այսպիսով՝ 15 օր անց Բորիս Ավագյանի մահը շարունակում է մնալ առեղծվածային, իսկ պետական կառույցները դեռ միայն քննարկում են՝ ինչպես եւ երբ սկսել համատեղ քննությունը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«ՀՀ նորագույն պատմության ընթացքում սպանված ընդդիմադիր պաշտոնյայի սպանությունը մնում է չբացահայտված». Մեսրոպ Առաքելյան
12019:42
Ուկրաինայում վնասվել է առաջին խոշոր կենսազանգվածային ջերմաէլեկտրակայանը (լուսանկար)
15319:21
Չինացի գիտնականները պնդում են, որ ստեղծել են կյանքը մինչև 100 տարի երկարաձգող դեղամիջոց
16719:08
«Ֆրեդիկն է՝ եզակի հայերից մեկն, ով չլքեց Արցախը». Նարեկ Պարոնյան
37418:36
Ֆրանսիան դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Կարիբյան ավազանում
19218:33
«Ընդդիմությունը բոլոր ժամանակներում միշտ նույն սխալն է գործում». Վահե Գևորգյան
11118:06
Իրանում կրկին հուզումներ են. Ալի Խամենեի նկարն այրած երիտասարդին մահացած են գտել
22617:18
«Աղետալի համաձայնագրի կնքումից 5 տարի անց մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ». Ավետիք Չալաբյան
17916:48
