Ծաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզպետարանի դիմաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին և ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում: Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, և հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար: Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր, ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի: Սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել՝ պարզելու եղելությունը: Չկարողացանք նաև փոխքաղաքապետին գտնել՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
2913:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
4113:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
12112:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
5712:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
5712:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
5611:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
6410:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
7309:48