«Իշխանությունը չարաշահող անձերը ուզում են լռեցնել պատերազմից եկող բոլոր ձայները». Ժաննա Ալեքսանյան
![]() 141 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 09:48 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունները նախ տարիներով, օրերով ու ժամերով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում ու խաբում, մարդկանց հասցնում հիստերիայի, ապա նետում բանտերը։ Թշնամական վերաբերմունք։ Երկու օր այս մարդիկ Պաշտպանության նախարարության մատույցներում էին, բայց մի պատասխանատու չեկավ նրանց հետ խոսելու։ մեկը չեկավ նրանց հետ խոսելու։ Այնինչ Պապիկյանը վազելով պիտի գար գլուխը կախ կանգներ նրանց առջև և անվերջ ներողություն խնդրեր ու արդարանար, թե ինչու պատասխան չունի տալու։ Իշխանությունը չարաշահող չկայացած անձերը այս կոտրված, տարիներ տառապանքի մեջ գտնվող անձանց պատասխանում են ճիշտ թշնամու նման։ Ու հիմա, երբ փաստաբանն ահազանգում է, որ անհետ կորածի հարազատի կյանքին վտանգ է սպառնում, նրա հիվանդություններն օրենքով անհամատեղելի են բանտային պայմանների հետ, կարծում եք նրան ազատ կարձակեն։ Իհարկե ոչ։ Նրանք փնտրում են հաջորդին, որ լռեցնեն պատերազմից եկող բոլոր ձայները»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

Ուկրաինայում վնասվել է առաջին խոշոր կենսազանգվածային ջերմաէլեկտրակայանը (լուսանկար)
6519:21
Չինացի գիտնականները պնդում են, որ ստեղծել են կյանքը մինչև 100 տարի երկարաձգող դեղամիջոց
10619:08
«Ֆրեդիկն է՝ եզակի հայերից մեկն, ով չլքեց Արցախը». Նարեկ Պարոնյան
29418:36
Ֆրանսիան դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Կարիբյան ավազանում
15718:33
«Ընդդիմությունը բոլոր ժամանակներում միշտ նույն սխալն է գործում». Վահե Գևորգյան
10718:06
Իրանում կրկին հուզումներ են. Ալի Խամենեի նկարն այրած երիտասարդին մահացած են գտել
20717:18
«Աղետալի համաձայնագրի կնքումից 5 տարի անց մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ». Ավետիք Չալաբյան
17116:48
«Անխնա ծախսում է պետական ռեսուրսները». Ոսկան Սարգսյան
16316:36
