Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման և կեղծիք կատարելու մեջ
![]() 119 Այսօր, 10:12 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Կ. Գ.-ն, ի պաշտոնե հանդիսանալով նշված անշարժ գույքերի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, դրանք իր հետ փոխկապակցված անձի՝ Ն. Ա.-ի սեփականությունը դարձնելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում, անտեսելով օրենքի պահանջները, անցկացրել է ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր հետ փոխկապակցված մեկ այլ անձ: Վերջինս, նախապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու մասին, իր ստորագրությամբ օժանդակել է Կ. Գ.-ի կողմից իրականում տեղի չունեցած աճուրդի արդյունքների մասին կեղծ արձանագրության կազմմանը: Հետագայում, նշված գույքերն առանձին չորս մասերի բաժանելուց հետո, կրկին կազմակերպվել են ձևական կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում դարձյալ հաղթող է ճանաչվել Կ. Գ.-ի հետ փոխկապակցված նույն անձը, իսկ Էջմիածնի քաղաքապետը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները և հանձնարարել անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր կնքել աճուրդում հաղթած անձի հետ: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը, սակայն դրանք փաստացի տնօրինվել են Ն. Ա.-ի կողմից: Նկարագրված ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ 17.215.142 ընդհանուր արժեքով: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ն. Ա.-ին՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կ. Գ.-ին օժանդակած անձին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |
«Թուրքին ճանաչում եմ. քեզ ուրիշ բան են ասում, հետո մեջքիցդ խփում». արցախցի (տեսանյութ)
5012:24«Վե՛րջ տվեք արցախցիների անունից խոսելուն». բողոքի ակցիա՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9211:48Հասմիկ Պողոսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ
12811:24«Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում». Տիգրան Աբրահամյան
14710:18Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման և կեղծիք կատարելու մեջ
11710:12«Իշխանությունը չարաշահող անձերը ուզում են լռեցնել պատերազմից եկող բոլոր ձայները». Ժաննա Ալեքսանյան
8709:48«Ամենուր բողոքում են «team»-ի վատ աշխատանքից»․ Նաիրի Հոխիկյան
13609:42«Կոտայքի մարզպետին ասեք, որ անպայման այցելի այս թաղամաս». Էդուարդ Հայրումյան
16109:36