«Նեթանյահուն չի կարողանում հավատալ, որ հիմա բոլորը սիրում են իրեն»․ Թրամփ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանք շնորհավորել են միմյանց «պատմական նվաճման»՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը X սոցիալական մեդիա հարթակում:
Դոնալդ Թրամփը պատմել է զրույցի մանրամասները: «Նա (Նեթանյահուն) զանգահարել է: Ասել է. «Ես չեմ կարող հավատալ դրան: Բոլորն այժմ սիրում են ինձ»: Ես ասել եմ. «Ավելի կարևոր է, որ բոլորը կրկին սիրում են Իսրայելին», և դա ճիշտ է: Ես ասել եմ. «Իսրայելը չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի, այն չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ»: Եվ նա դա շատ լավ հասկանում է: Այնպես որ, զարմանալի է, թե ինչպես է այս ամենը միավորվել», - ասել է ամերիկացի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում:
Դոնալդ Թրամփը զրույցը հրաշալի է անվանել: «Նա շատ ուրախ է: Եվ ճիշտ էլ՝ նա պետք է ուրախ լինի: «Սա մեծ նվաճում է»: «Ամբողջ աշխարհը միավորվեց այս համաձայնագիրը կնքելու համար, այդ թվում՝ նախկին թշնամի երկրները», - հավելել է Թրամփը։

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4623:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
7123:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
7622:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
6522:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
8221:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6821:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
7221:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7620:30