Հասմիկ Պողոսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ
![]() 217 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 11:24 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Հակակոռուպցիոն դատարանը, թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում (Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության), 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։ Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով: Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան
13303:06
«Վատը աղմկոտ է, բայց լավը շատ է». Տաթևիկ Հայրապետյան
15502:12
«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
18001:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
26100:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
19100:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
260Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
194Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
329Երեկ, 23:19
