«Պատրաստվում են «խրամատ» փորել Եղեռնի հուշարձանի շուրջը»․ Անահիտ Թարխանյան

«Եղեռնի հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձան է, և իր շուրջը անփորձառու, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքն այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ»,- հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եղեռնի հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Հուշակոթողի12 աստիճանից քանդված են 4-ը, սեպտեմբերի սկզբին սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք պարզապես չէին կարողանում պոկել պատերից, այնքան մեծածավալ են այդ քարերը, որ ինչոր հնարվավոր է եղել՝ պեկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ամրակայված, ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից սալիկապատում անեն։ Եվ այս ամենը արվում է անձրևների նախօրեին»,- ասել է ճարտարապետը։ «Ցավը և իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են Եղեռնի հուշարձանի շուրջը փորեն, մոտավորապես, Արփա-Սևան թունելի պես մի խրամատ, 4մ խորությամբ և 3մ լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջ, և դա հաջորդ էտապն է»,- իր մտահոգությունն է հայտնել Անահիտ Թարխանյանը։ «Այդ մեծածավալ աշխատանքները ինչի համար են պլանավորված․ ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևում աղակալվում են։ Ընդամենը պետք էր նուրբ չոտկերով այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել, հատուկ հիդրոֆոբ նյութերով այս քարերը վերանորոգել։ Մենք նախագծով ծախսել ենք 5 անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր ծախսվեր՝ այս անելու համար»,- նշել է նա։

Ադրբեջանը շարունակում է մշակութային քարոզչությունը Եվրոպայում. Շվեյցարիայում բացվել է «ղարաբաղյան նժույգի» արձանը
126Երեկ, 00:42
Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը
20907.06.2026, 09:54
Հրանտ Թոխատյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին
33703.06.2026, 19:12
«Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի տակ է»․ Հովիկ Ավանեսով
32103.06.2026, 16:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)
39031.05.2026, 21:42
Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
69826.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
80724.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
69224.05.2026, 22:36