Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Տեր Արամ, վախենում էիր փողդ քիչ լինի՞». Նիկողոս Հովհաննիսյան

«Տեր Արամ, վախենում էիր փողդ քիչ լինի՞». Նիկողոս Հովհաննիսյան
192
Այսօր, 15:12

«Տեր Արամ, վախենում էիր փողդ քիչ լինի՞, կպնեի՞ն գրպանիդ: Ամոթ է, ես ցավում եմ այն մարդկանց համար, ում համար այս հոգևորականը պետք է միջնորդ ներկայանա իրենց և Աստծու միջև»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օհանավանում Տեր Արամի և Տեր Մանուկի միջև ծագած սկանդալին: «Այսօր Տեր Արամը կանչում է ուժայինների, թաքնվում է նրանց հետևում, որպեսզի ուժայինները հեռացնեն տեր Մանուկին: Այնինչ դա եկեղեցում ընդունված կարգ է, որ տարբեր քահանաներ տարբեր ծառայությունների են նշանակվում տարբեր տեղեր: Բնականաբար, քպ-ականի հասարակ վարքագիծ»,- նշել է նա: