«Թող արագաչափը բերեն, դնեն տեղը»․ Արթիկում քաղաքացիները ճանապարհ են փակել
![]() 91 Այսօր, 16:30 Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Արթիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում բողոքի ակցիա են իրականացնում Արթիկ քաղաքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին: Անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական: Կառավարությունը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատեց, մեզ փրկեց դարուփոս ճանապարհներից, բայց ցավոք որոշ վայ-վարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները, կարծես դժոխքի դռները բացած լինեն: Մի քանի անգամ դիմեցինք պատասխանատուներին, որ արագաչափ տեղադրեն, քանի որ և շարժն է շատ, և հետիոտներն են շատ, և փողոցի հարևանությամբ գործում է Արթիկի թիվ 6 դպրոցը, որտեղ մոտավորապետ 300 աշակերտ է հաճախում: Մեր խնդրանքներից հետո տեղադրվեց արագաչափը, ինչը կտրուկ նվազեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը, մինչ այդ քանի անգամ ողբերգական դեպքեր տեղի ունեցան, Արթիկի գաղութի «Վիլիս»-ը անգամ մտել էր երեխեքի մեջ ու էդ երեխեքը երկար ամիսներ բուժում էին ստանում: Արդեն ինչքան ժամանակ է՝ արագաչափը հանեցին ու մեզ մոտ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նորից ավելացավ: Նորից որոշ վայ-վարորդներ նենց արագ են մեքենաները քշում, որ ամեն օր սպասում ենք, որ մեր երեխեքը վրաերթի են ենթարկվելու: Ստիպված ենք այսօր փողոցը փակել, որ մեր ձայնը տեղ հասնի: Պահանջում ենք, որ նորից՝ ոնց տարան արագաչափը, այնպես էլ բերեն հետ դնեն, որովհետև արագաչափը հազարավոր քաղաքացիների, երեխաների կյանք ա փրկում, հիմա ինչ անենք՝ ամեն օր ահը սրտներիս ենք մեր երեխաներին ճանապարհելու դասի, ու ահը սրտներիս դասից դիմավորելու տուն»: ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանն ու ոստիկանւթյան Անիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ովքեր քաղաքացիների հետ բանակցություններ են վարում՝ հորդորելով բացել ճանապարհը, խոստանալով, որ խնդրի մասին կտեղեկացնեն համապատասխան մարմիններին: Մոտ 30 րոպե ճանապարհը փակելուց հետո բնակիչները բացեցին այն, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չկարգավորվի ու չլուծվի իրենց անվտանգության հարցը, այս անգամ՝ մեր ու մանուկ, ահել ջահել փակելու են ճանապարհը: |
«Բագրատ Սրբազանի տեսակցությունների արգելքը վերացել է»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
4019:36«Տաջիկստանի բնակչության 10%-ը տեղափոխվել է Ռուսաստան». Պուտին
5919:32Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի (տեսանյութ)
7919:00Կհայտարարվի «զրոյական ժամ» Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացման և գերիների փոխանակման համար
10218:56«Մենք մեր նամուս-թասիբը պահել գիտենք, մեղադրողնե՛ր, դիմե՛ք Բագրատ Սրբազան»․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին (տեսանյութ)
10318:48«Վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք»․ Բագրատ Սրբազանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)
7318:18«Այս գործն ուրախալի ավարտ ունեցավ, բայց մերկացրեց մեր համակարգի խոցելիությունը». Գևորգ Թոսունյան
10118:12Էրդողանն անձամբ Թրամփին 100 միլիոն դոլար է առաջարկել «Halkbank»-ի դատավարությունը կասեցնելու համար. #Reuters
7518:00