«Ամեն ինչ բողոքարկելու` ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ծիծաղելի չէ». Րաֆֆի Ասլանյան
![]() 200 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 20:48 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի հերթական բողոքը վարույթ ընդունելը։ Ամեն ինչ բողոքարկելու՝ ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ոչ միայն ծիծաղելի է։ Ընդհուպ, ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների վճռաբեկ բողոքների տրաֆարետային, անտեղյակ բովանդակությունը զարմանք է պատճառում (բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի բողոքների գերակշիռ մասի)։ Ակամա հիշեցի տարիներ առաջ, երբ, որպես ավագ սպա-իրավաբան՝ ծառայում էի ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսում, դե մասնագիտությամբ զինվորական չէի, երիտասարդ տղա, անընդհատ ձգտում էի Երևան գալ, շաբաթ-կիրակի օրերին բացակայում էի կայազորի տարածքից, նույնիսկ հերթապահությունը հանձնելու օրերին արագ գալիս էի Երևան, մյուս օրն առավոտյան շուտ վերադառնում, իհարկե նաև մշտապես սովորում էի ավագ ծառայակիցներից, մասնակցում էի մարտական հերթափոխի կազմակերպմանը, ուղեկցմանը, ենթակա զորամասերի, մարտական հենակետերի պլանային և հանկարծակի ստուգումներին։ Մի անգամ, երբ առավոտյան ուշացած ներկայացա ծառայության, կորպուսի շտաբի պետ, երկարամյա կադրային զինվորական, գնդապետ Վարդան Շառյանը կիսակատակ ասաց՝ Ասլանյան, քեզ նման մի 50 տարի էլ կծառայեմ։ Հիմա ուզում եմ նույնն ասել հարգարժան գործընկերներիս, այ ձեր ցավը տանեմ, եթե դատախազությունում աշխատանքի տարիներին ձեր նման աշխատեի, առանց փաստաթղթի բովանդակության մեջ խորանալու այն ստորագրեի, առանձին դեպքում դրա հիմնական բովանդակությունն անձամբ համակարգչով չկազմեի, քրեական գործը երբեմն անձամբ չուսումնասիրեի, մշտապես հավատայի բոլոր ենթակաների զեկուցմանն ու խոսքին, երբեմն չփորձեի դրանցում հակասականությունը վերհանել, ապա մի 50 տարի էլ հանգիստ կաշխատեի, առողջությունս էլ չէի փչացնի»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Սրբոց Հակոբեանց Միաբանական ընդհանուր ժողովի զորեղ «ապտակը» նենգադավ եպիսկոպոսներին»․ Հայր ասողիկ Կարապետյան
15101:06
Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
195Երեկ, 23:56
«Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարակնքեցին Յոթ Վերք եկեղեցին»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
225Երեկ, 23:48
«Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան
198Երեկ, 23:06
Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ)
181Երեկ, 22:54
«Այս կոչդ շեֆիդ ուղղի, միայն նա է Գյումրիում սադրանք կազմակերպում»․ Գագիկ Համբարյան
219Երեկ, 22:30
«Ես մի վրիպում ունեցա»․ Գարեգին Բ (տեսանյութ)
233Երեկ, 21:54
«Հակառակ եկեղեցահալած քաղաքականության, պիտի շարունակենք մեր առաքելությանը հավատարիմ ծառայությունը» ․ Գարեգին Բ (տեսանյութ)
248Երեկ, 21:36
