Հայտնաբերվել է հայկական ծագումով վրաց թագավոր Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը Արդվինում
![]() 323 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 22:18 Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում հնագետները հայտնաբերել են գերեզման, որը, ենթադրաբար, պատկանում է վրաց արքա Աշոտ Ա Կյուրոպաղատին՝ միջնադարյան վրացական պետության ձևավորման առանցքային գործիչներից մեկին։ Դամբարանը տեղակայված է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակների տակ՝ Արդանուջ քաղաքում (Արդվինի նահանգ), որը 9-րդ դարում Տաո-Կլարջեթի թագավորության մայրաքաղաքն էր։ Պեղման աշխատանքները իրականացնում են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը Վանի Յուզյունջյուլ համալսարանի հետ համագործակցությամբ։ Քարե կամարային դամբարանը մոտ 2 մետր երկարություն և 1,8 մետր լայնություն ունի։ Թեև դրա մեջ մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել, դրա դիրքը՝ ուղիղ եկեղեցու խորանի տակ, լիովին համընկնում է 11-րդ դարի վրացական տարեգրության՝ «Քարթլիսի կյանքը» գրքում տրված նկարագրությանը։ «Միջնադարյան վրաց աղբյուրները նշում են, որ թագավոր Աշոտը հենց այս եկեղեցում է թաղված։ Դամբարանի ճարտարապետական դիրքը և կառուցվածքը լիովին համապատասխանում են այդ վկայություններին։ Այժմ մենք կարող ենք գիտականորեն հաստատել Աշոտ Մեծի թաղման վայրը»,- հայտարարել է պեղումների ղեկավար Օսման Այթեքենը։ Աշոտ Ա Կյուրոպաղատն ունի հայկական ծագում, եղել է Տայքի հայ կառավարիչ Ատրներսեհ Ա-ի որդին և հայոց սպարապետ Աշոտի թոռը՝ հայոց Բագրատունիների թագավորական տոհմից: Վրացիները Աշոտ Ա Մեծին (Կյուրոպաղատ) համարում են միջնադարյան վրաց պետականության վերածննդի առանցքային դեմքերից։ Աշոտը VIII դարի վերջին ծառայության մեջ էր արաբների մոտ և նրանցից ստացել էր Քարթլիի իշխանաց իշխանի տիտղոսը։ Սակայն շուտով նա ապստամբեց արաբական տիրապետության դեմ և փորձեց միավորել վրացական հողերը։ Քսաներորդ դարում Վրաց Ուղղափառ Եկեղեցին Աշոտ Կուրոպաղատին սրբերի շարքը դասեց։ Նրա հիշատակի օրը նշվում է հունվարի 29-ին։ |

«Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր»․ Ոսկան Սարգսյան
11402:06
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Նյու Յորք
137Երեկ, 23:42
«Վեհափառ Հայրապետն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին»․ Մայր Աթոռ
147Երեկ, 22:24
«Քվեաթերթիկներն արդեն շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է»․ «ՀայաՔվե»
181Երեկ, 22:12
«Սա փորձություն է, և դրանից պետք է ուժեղացած դուրս գալ»․ Արագածոտնի թեմ
128Երեկ, 21:42
««Իմնեմնիմի»-ն շարունակելու է մնալ եթերում»․ Ռուբեն Մելիքյան
145Երեկ, 21:36
«Աղետ՝ Իտալիայի Ջենովա քաղաքում»․ Լևոն Ազիզյան
177Երեկ, 20:48
«Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է»․ ՆԳՆ
275Երեկ, 20:00

