Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պաշտոնական Մոսկվան ցուգցվանգի մեջ է». Մհեր Հակոբյան

«Պաշտոնական Մոսկվան ցուգցվանգի մեջ է». Մհեր Հակոբյան
125
Երեկ, 22:54

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ռյաբկովը հայտարարել է, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո առաջացած ուկրաինական կարգավորման գործընթացին տրված իմպուլսը արդեն սպառվել է...
...Սա ՌԴ ղեկավարության ընտրությունն էր, բայց սա նաև նորանոր ռիսկեր է առաջացնում, ամենից առաջ՝ Ռուսաստանի Դաշնության համար: Այս առումով հատկանշական է, որ բանն արդեն հասել է նույնիսկ նրան, որ տոմահավկներով Ռուսաստանին հարվածելը ոչ միայն դարձել է սպասելի, այլև՝ սովորական ոճով ուղղակի քննարկվում են դրա հետևանքները:
Պաշտոնական Մոսկվան ցուգցվանգի մեջ է, երբ ժամանակը ստիպում է քայլեր անել, բայց ոչ մի լավ քայլ չկա, բոլոր քայլերը միայն վատացնում են դրությունը: Ցավալի է Պուտինի իշխանության համար, ուղղակի... 25 տարի պետք էր այլ կերպ կառավարել, իսկ դա չարվեց. ահա և արդյունքը»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան