Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Տեր Մանուկն, ինչպես 44-օրյային, այսօր էլ մարտնչում է, այս անգամ` ընդդեմ ներքին տականքի». Վահե Սարգսյան

«Տեր Մանուկն, ինչպես 44-օրյային, այսօր էլ մարտնչում է, այս անգամ` ընդդեմ ներքին տականքի». Վահե Սարգսյան
91
Այսօր, 00:00

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին ճանաչում եմ մոտ 20 տարի։ Երեք տարի (2007֊2010 թթ.) իմ հայրենի Ջավախքում եղել է Ախալցխայի, Ադիգենի և Բորժոմի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ։ Եղել է ջավախահայությանն անչափ սիրելի, իր ծառայության վայրերում սիրտ ու հոգի դրած, լուսավոր հետք թողած հոգևորական (սիրով պահում եմ Ախալցխայում ունեցած հարցազրույցներս)։
Հետո երկար տարիներ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նվիրումով ծառայելուց հետո նշանակվեց զորամասի գնդերեց։
44֊օրյա պատերազմի երկրորդ օրը զորամասի հետ եղավ Քարվաճառի, հետո Ջրականի ամենաթեժ վայրերում, մինչ նոյեմբերի 5֊ը մնաց Շուշիում։ Տեր Մանուկն ականտեսն է եղել պատերազմի ամենադաժան տեսարաններին, ամենուր հավատ ներշնչել, գոտեպնդել, հոգևոր անսպառ լիցքեր հաղորդել զորքին՝ սպայակազմից մինչև զինվոր ու կամավորական։
Տեր Մանուկը ոգի է, տեսակ՝ հայապաշտ ու հայրենապաշտ, իսկական հոգևոր ռազմիկ։ Պարզ է՝ նիկոլիզմի քայքայիչ ախտով վարակված Հովհանավանքում ու Օհանավանում սվիններով պիտի ընդունվեր լուսավոր այս քահանան, հայտնվեր ազգակործան պատուհասին ծառայող սրիկաների թիրախում։
Տեր Մանուկն ինչպես 44-օրյային, այսօր էլ, այս պահին էլ մարտնչում է, այս անգամ՝ ընդդեմ ներքին տականքի ու հանուն հայոց վաղվա պայծառ օրվա։
Պինդ կաց քեզ վրա հարձակվող ոհմակի մեջ, մեր սիրելի Տեր Մանուկ, խաչդ է դա, պիտի տանես հանուն մեր փրկության»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան