Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հայ իշխան Ապլղարիպ Պահլավունու գերեզման տապանաքարը Պեմզաշեն գյուղում». Խաժակ Սիրեկանյան

«Հայ իշխան Ապլղարիպ Պահլավունու գերեզման տապանաքարը Պեմզաշեն գյուղում». Խաժակ Սիրեկանյան
206
Այսօր, 00:42

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քչերին է այս տապանաքարը հայտնի:
Սա Հայ իշխան Ապլղարիպ Պահլավունու (11-րդ դար -12 դար), գերեզման տապանաքարը Պեմզաշեն գյուղում:
Ապլղարիբը եղել է Պիրի իշխանության հիմնադիր (1086-1101), Պիր և Թլպաշար ամրոցների տեր, Եգիպտոսի Ֆաթիմյան խալիֆայության վեզիր Վահրամ Պահլավունու (Բահրամ ալ-Արմանի) եղբորորդին, զորավար Վասակ Պահլավունու որդին, Լիկոսի եղբայրը, Պահլավունիների իշխանական տոհմից։
1098 թվականին ենթարկվել է սիրիական տարածաշրջանին պատկանող խաչակրաց պետություններից մեկի ղեկավար՝ Եդեսիայի կոմս Բալդուինին։ 1110 թվականին Ապլղարիպը միացավ Բալդուինին և Գող Վասիլին ու մասնակցեց Խառանից դեպի Եդեսիա շարժված թյուրք զորավար (հետագայում՝ Մոսուլի էմիր) Մավդուդի (Մամտուն) դեմ արշավին, ով մեծ բանակով պաշարել էր այդ քաղաքը։
1110-ականների երկրորդ կեսին Եդեսիայի կոմս Բալդուին II-ի և նրա զարմիկ Վալերան Լե Պուիզեի կողմից պաշարվեց Պիրը։ Քանի որ պաշտպանների ռազմական դրությունը գնալով վատանում էր սովի պատճառով, Ապլղարիպը ստիպված էր մեկ տարի պաշարված մնալուց հետո հանձնվել 1117 թվականին։ Բալդուինն իր զարմիկ Վալերանին ամուսնացրեց Ապլղարիպի աղջկա հետ և նրանց որպես օժիտ հանձնեց Պիր քաղաքը։ Պիրի իշխանության անկումից հետո, Ապլղարիպ Պահլավունին, իր եղբայր Լիկոսի հետ ապաստանում է Կիլիկիայի իշխան Թորոս Ա-ի մոտ, Անարզաբա քաղաքում։
Ապլղարիպի մասին հետագա ժամանակաշրջանից այլ տեղեկություններ չկան»։

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան