Ռոմանոս Պետրոսյանը նոր «թակարդ» է լարել ՀԷՑ-ում․ «Հրապարակ»
![]() 144 Այսօր, 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով, մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը: Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք՝ ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։ Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը, թվանոց՝ ամսական 5.2 մլն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն եւ մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն: Նա այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է, բայց, ըստ ամենայնի, արդեն մտածում է, որ կարող է ՀԷՑ գլխավոր տնօրեն աշխատել եւ հիմնավորվել այստեղ»։ |
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4415:06««ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 4 միլիարդի է հասել», «Ո՜չ, ավելին»»․ Պուտինը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
21214:02«Վարչապետ չեղածն ասել է՝ պետք է տղուդ վրա գործ հարուցվի». Արսեն Ղուկասյանի մայր (տեսանյութ)
11013:36«Մի օր էլ ասելու են՝ սխալ եք դաստիարակել ձեր տղաներին, որ հանուն հայրենիքի զոհվել են». Վահիդ Սահակյան (տեսանյութ)
14813:24«Լիահույս ենք՝ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ»․ Մայր Աթոռ
11213:00Գագիկ Սուրենյանը՝ ցրտահարության վտանգի մասին (տեսանյութ)
8512:54«Ծնկի է գալիս, բայց երբ պետք է, բիրտ ուժ են կիրառում»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
7812:48«Ով գնում է Մասիս Մելքոնյանի մոտ, հայտնվում է ՔԿՀ-ում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10312:36