Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Այս կազմով ընտրություններն ամենավատ բանը կլինեն մեր կյանքում»․ Կարապետ Պողոսյան

«Այս կազմով ընտրություններն ամենավատ բանը կլինեն մեր կյանքում»․ Կարապետ Պողոսյան
184
Այսօր, 16:54

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր է ուշադրությամբ հետևում եմ բոլոր նրանց, ովքեր հայտ են ներկայացնում 2026֊ին նիկոլի հետ ընտրություններում մրցելուն։
Տպավորությունս այն է, որ բոլորը նույն տրամաբանությամբ են շարժվում ինչ նիկոլը, սա փաստում է, որ ոչ մեկի մոտ չկա դրված ռեալ ձգտում դուրս գալու պարտադրված օրակարգից, բոլորը շարժվում են նույն սկզբունքներով՝ մի փոքր այլ փաթեթավորմամբ։
Բոլորը «լավ երկիր են կառուցում, անհավանական տնտեսական աճ գրանցում» և բոլորը խուսափում Արցախի Հանրապետության մասին խոսելուց, ավելին՝ Արցախը թիվ մեկ օրակարգ դարձնելուց, տպավորություն է, որ բոլորը ձգտում են տիրանալ միայն ստամոքսաուղեղների ձայներին, անտեսելով արժանապատիվներին ու հաղթության ձգտողներին։ Տպավորություն է, որ նրանք ավելի շատ ձգտում են դուր գալ արտաքին խաղացողներին, քան իրապես փորձել առաջ տանել հայկական շահը։
Հետևաբար, այս կազմով ընտրություններն ամենավատ բանը կլինեն մեր կյանքում, ավելի վատը, քան վերջին յոթ տարվա բոլոր աղետները։
Այն կլինի ընտրություն կապիտուլյանտի և կապիտուլյացիայի հետ համակերպվածների միջև, հետևաբար կհաղթի նա, ով ձևավորել է օրակարգը, ցավոք։
Իրավիճակի շտկման համար կա ընդամենը մեկ ձև, օր առաջ հեռացնելը, և բոլորի նպատակը պետք է լինի դրան հասնելը մինչ հերթական ընտրություններ»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան