Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արսեն Ղուկասյանի առողջականն ու պահման պայմանները անհամատեղելի են». Տաթևիկ Սողոյան

«Արսեն Ղուկասյանի առողջականն ու պահման պայմանները անհամատեղելի են». Տաթևիկ Սողոյան
142
Այսօր, 11:48

«Ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ կայացվում են կալանքների որոշումները, նույն անհապաղությամբ էլ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների և հաշվի առնելու հանգամանքը, և անհապաղ ազատ արձակեն Արսեն Ղուկասյանին»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Նա հայտնել է, որ Արսեն Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել:

«Նախորդ օրը նրան այցելել են ՄԻՊ աշխատողները, նրանք արձանագրել են այն անհամապատասխանությունները, որ կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ: 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է Դատախազության տիրապետության ներքո, բայց առ այս պահը ոչ մի նորություն չկա»,- նշել է պաշտպանը:

Բողոքի ակցիա՝ հաջակցություն Արսեն Ղուկասյանի