Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նահատակների ԴՆԹ-ները պղծած իշխանությունը ոչ մի դավաճանի հրապարակավ չդատեց»․ Սերգո Գալստյան

«Նահատակների ԴՆԹ-ները պղծած իշխանությունը ոչ մի դավաճանի հրապարակավ չդատեց»․ Սերգո Գալստյան
134
Այսօր, 11:54

«Ոչ մի դավաճանի հրապարակավ չեն բերել, չեն դատել, էսօր դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից եղել են Արցախում, որոնողական, փրկարարական աշխատանքներում, ովքեր սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան։ ԴՆԹ-ները պղծած ներկայիս իշխանությունները գալիս ա պատասխանատվության ժամը փոխում են պաշտոնյային, բա էս ծնողներից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհված Լևոն Գալստյանի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով միացել է Դատախազության դիմաց հաջակցություն Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ակցիային։ «Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը արգելք է ապօրինի կալանքի համար։ Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը, նախապես իրազեկել է, ասել են կգաք-կհանդիպեք, գալիս ա սույն օրը, մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել, 5 տարի արհամարհանքով վերաբերվել էն մարդկանց, ովքեր պայքարում են։ Արսեն Ղուկասյանը կորցրել է իր եղբորը, վերջին անգամ իր նահատակված եղբոր որդուն տեսել է 5 տարի առաջ, որը հիմա անհայտ կորած է, ի՞նչ անի մարդը՝ չպայքարի էդ էրեխու համար, ի՞նչ անի, նստի տունը, սպասի՝ տենա ի՞նչ է անում էս պետությունը»,- ասել է Սերգո Գալստյանը։