Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ծնկի է գալիս, բայց երբ պետք է, բիրտ ուժ են կիրառում»․ Մանուկ Սուքիասյան

«Ծնկի է գալիս, բայց երբ պետք է, բիրտ ուժ են կիրառում»․ Մանուկ Սուքիասյան
86
Այսօր, 12:48

«Տհաճ է արձանագրել, որ երկրի ղեկավարը, ով կարող է անգամ իսկ կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ՝ ցույց տալով, որ տեսեք իբր թե իշխանությունները խոնարհում ունեն զոհվածների, անհետ կորածների հիշատակի և նրանց ծնողների առջև, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտ ուժ են կիրառում նրանց հարազատների նկատմամբ»,-Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա ընդգծել է, որ եթե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանները չեն գտել, իրենց զավակի հետ կապված հավաստի ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, հանդուրժողականություն:

«Այս իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է հնարավոր շանս ստեղծել, որ և՛ անհետ կորածների հարազատները իրենց հարցերի պատասխանները փոքր ինչ շատ հավաստի ստանան, և՛ առհասարակ հասարակության մեջ ագրեսիայի, այս բիրտ ուժի, անհանդուրժողականության միտումները գնան դեպի անկում»,-նշել է ավագանու անդամը:

«Այս իշխանություններին պատմության աղբանոց ուղարկելով կվերացվի բիրտ ուժի կիրառումը». Մանուկ Սուքիասյան