Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ով գնում է Մասիս Մելքոնյանի մոտ, հայտնվում է ՔԿՀ-ում»․ Գառնիկ Դանիելյան

«Ով գնում է Մասիս Մելքոնյանի մոտ, հայտնվում է ՔԿՀ-ում»․ Գառնիկ Դանիելյան
104
Այսօր, 12:36

«Ի՞նչ եք ակնկալում այսօր դատախազությունից»,- հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի կազմակերպված այկցիայի ժամանակ լրագրողը հարցն ուղղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ «Քանի այս իշխանություններն են՝ ոչ մի հույս, ոչ մի ակնկալիք չկա։ Դուք տեսնում եք տարբեր հիվանդություննով մարդուն ոնց են վերաբերում, տանում են մի դատավորի մոտ, որը կալանքի վճիռներ ա կայացնում, ով գնում ա Մասիս Մելքոնյանի մոտ՝ հայտնվում ա քրեակատարողական հիմնարկում։ Իրենց սրտի դատավորները կայացնում են որոշումներ, էդ որոշումները կայացվում են ոչ թե դատարանում՝ այլ դատարանից դուրս։ Բայց ամեն դեպքում մեր ժողովուրդը պիտի ճնշում գործադրի, և իրավապահ համակարգն ի վերջո հասկանա, որ անընդհատ սրանց՝ այս իշխանությունների որոշումները կատարելը, ի վերջո, մի օր կանգնեցնելու է պատասխանատվության առաջ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

«Ով գնում է Մասիս Մելքոնյանի մոտ՝ հայտնվում է քրեակատարողական հիմնարկում»․ Գառնիկ Դանիելյան