Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Գագիկ Սուրենյանը՝ ցրտահարության վտանգի մասին

Գագիկ Սուրենյանը՝ ցրտահարության վտանգի մասին
86
Այսօր, 12:54

«Առաջիկա 10 օրերի ընթացքում հանրապետության հովտային և նախալեռնային գոտում բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում՝ այսինքն ցրտահարություններ չեն սպասվում»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Բացասական ջերմաստիճաններ կգրանցվեն հանրապետության լեռնային մարզերի առանձին հատվածներում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում։ Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին օդում սպասվում է 0-2 աստիճան ցուրտ»։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան