Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մտահոգված ենք անձնական տվյալների նկատմամբ այսպիսի վերաբերմունքով»․ ԻՔՄ

«Մտահոգված ենք անձնական տվյալների նկատմամբ այսպիսի վերաբերմունքով»․ ԻՔՄ
172
Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ., 01:24

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է. «Օրերս հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Մերձավանում մի անձի հեռախոսի զննության ժամանակ քննիչը քաղաքացու ընտանեկան կյանքի գաղտնիք հանդիսացող անձնական բնույթի տեղեկություններ է տեսել, որոնք առերևույթ ապօրինաբար փոխանցել է այլ անձանց:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում խիստ մտահոգված ենք անձնական տվյալների նկատմամբ այսպիսի վերաբերմունքով և գրություն ենք ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով քրեական վարույթ հարուցել Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի հիմքով»: