«ՌԴ-ի և Ադրբեջանի միջև զգացմունքների ճգնաժամ էր»․ Պուտին

Պուտինը Բաքվի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես զգացմունքների ճգնաժամ։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերություններում ճգնաժամ չկար, դա «զգացմունքների ճգնաժամ» էր։ Դուշանբեում այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գիտեք, ես նույնիսկ չէի ասի, որ մենք միջպետական հարաբերություններում ճգնաժամ ունեինք։ Ինչո՞ւ։ Եթե դա միջպետական հարաբերություններում ճգնաժամ լիներ, ապա մենք առևտրատնտեսական կապերի աճ չէինք տեսնի։ Բայց չնայած այն ամենին, ինչ տեսել ենք և այն ամենին, ինչին հանդիպել ենք, աճը, և զգալի աճը, շարունակվել է։ Այսպիսով, ի՞նչ ճգնաժամ է սա միջպետական հարաբերություններում։ Ես կասեի, որ դա, ամենայն հավանականությամբ, զգացմունքների ճգնաժամ էր։ Եվ պարզ է, թե ինչու։ Որովհետև մենք բախվել էինք շատ դժվար իրադարձության, ողբերգական իրադարձության՝ ինքնաթիռի և դրա ուղևորների խոցմանը։ Հետևաբար, մենք պետք է հանգիստ կարգավորեինք սա։ Մեզ ժամանակ էր պետք», - նշել է նախագահը։

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
4023:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
6922:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
5722:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
7421:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6421:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6821:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7420:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
9320:00