Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բացակայելու արգելքը ցանկացած այլ մեղադրանքից ծանր է Սերժ Սարգսյանի համար»․ Ամրամ Մակինյան

«Բացակայելու արգելքը ցանկացած այլ մեղադրանքից ծանր է Սերժ Սարգսյանի համար»․ Ամրամ Մակինյան
118
Այսօր, 17:06

Այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ խափանման միջոցի հարցը պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությամբ քննվեց դռնփակ, քանի որ պետք է հրապարակվեին օրենքով պաշտպանվող գաղտնիք համարվող տվյալներ:
Դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնել, իսկ ընտրված 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյան։ «Բացակայելու արգելքը ավելի ծանր մեղադրանք է Սերժ Սարգսյանի համար, քան ցանկացած այլ մեղադրանք»,- հավելեց պաշտպանը։

Ամրամ Մակինյանի ճեպազրույցը