«Պուտինը խոնարհվեց Ալիևի առաջ»․ Իվան Պրեոբրաժենսկի
![]() 457 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 18:44 Ինչպես հայտնել էինք, մեկ տարվա դադարից հետո Տաջիկստանում հանդիպեցին Պուտինն ու Ալիևը։ Հանդիպման հրապարակային մասը գրեթե ամբողջությամբ նվիրված էր 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը։ «Մեր պարտականությունն է, ինչպես պայմանավորվել էինք, գնահատել և հայտարարել իրական պատճառը»,- ասել էր Պուտինը։ Նա ընդունել էր, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս, և խոստացել վճարել զոհերի ընտանիքներին հասանելիք փոխհատուցումը և իրավական գնահատական տալ ռուս պաշտոնյաների գործողություններին։ Այսօր՝ ասուլիսի ժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը և այսուհետ կշարունակեն զարգացնել հարաբերությունները։ Թեմայի մասին «Дождь»-ի եթերում կարծիք է հայտնել քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին՝ նշելով, որ «խաղի կանոները փոխվեցին․ Պուտինը խոնարհվեց Ալիևի առաջ, Ալիևը հասավ իր նպատակին»։ «Ակնհայտ է, որ Կրեմլն այժմ պատժամիջոցների տակ է (հատկապես նավթի, այժմ քննարկվում են նաև գազային պատժամիջոցները), և քանի որ Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ ռուսական գազից մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ հրաժարվելու համար, նա ստիպված էր շտապ հաշտվել Ալիևի հետ։ Այլ կերպ ասած՝ Պուտինը ստիպված եղավ զիջել հպարտությունը՝ ինքնաթիռի մասին խոսելիս»,- նշել է քաղաքագետը։ |

«Իրանում հակադրությունը ժողովրդի մի հատվածի և Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է»․ Տիգրան Դավուդյան
9218:18
«Իրանը հյուսիսային հարևաններին զգուշացրել է՝ ցանկացած գործողության դեպքում՝ կտրվի վճռական պատասխան»․ Փույա Հոսսեինի
13917:54
«Անհասկանալի է հայերի համակրանքը Խամենեիի նկատմամբ»․ Կարեն Հեքիմյան
15817:30
«Մի շտապեք Իրանի տապալման հարցում». Վլադիմիր Մարտիրոսյան
19516:42
«Այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը». #ISNA
17516:33
Իրանի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է կարմիր «վրեժխնդրության դրոշ» (տեսանյութ)
24315:27
«Իրանը Խամենեիի մահը համարում է բոլոր մուսուլմանների դեմ բաց պատերազմի հայտարարում». Փեզեշքիան
22115:02
«Այսօր մենք կհարվածենք ԱՄՆ-ին և Իսրայելին այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել». Ալի Լարիջանի
41414:27
