Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն էր»․ Տիգրան Ավինյան

«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն էր»․ Տիգրան Ավինյան
141
Այսօր, 19:00

«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա: Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում»,- այս մասին տեսաուղերձում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները․․․»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը, ինչն էլ «մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը»։

«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն էր․ այն մարվել է»․ Տիգրան Ավինյան