Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է
107
Այսօր, 19:06

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամիս երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։ Պաշտպանը հայտնում է, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, պաշտպանները պատրաստվում են նաև առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ներկայացնել՝ կապված առաջին կալանավորման հետ, որով, ի դեպ, վճռաբեկ բողոքը վերջերս էր մերժվել։