Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»

Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»
113
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։
Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլևս չեն օգտվելու, և իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաև ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։

Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաև որոշ նախկին ՔՊ-ականների։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ՝ մինչև պատգամավոր դառնալը։

Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել»։