«Պետությունը, որը չի պաշտպանում իր հողն ու հողագործին, դառնալու է կախյալ տարածք»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատահական չեմ անդրադառնում գյուղատնտեսությանը, քանի որ դա հեռուն գնացող ռիսկ է պարենային անվտանգության տեսանկյունից, քանի որ նման կառավարման արդյունքում վաղ թե ուշ քաղաքացին կարող է բախվել սովի կամ սննդի հասանելիության ճգնաժամի հետ իր բոլոր տեսանելի և անտեսանելի հետևանքներով։
Մի տեղ կարդացի, որ վերջին կառավարության նիստում քննարկել են գյուղատնտեսության ապահովագրությանը վերաբերող հարց, որն ըստ պատասխանատու նախարարի, բարձր ռիսկայնության համար չի աշխատել, իբր ստիպված բարձրացրել են պետության կողմից ապահովագրության սուբսիդիան, որ կենսունակ դառնա, բայց, ուշադրություն՝ դա չի գործի այսօրվանից, այլ կգործի 2027թ.-ից հետո։
Էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող երկրի ռազմավարական ոլորտը 2018-ից ի վեր մնացել է ինքնահոսի, իսկ հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ գյուղատնտեսության ոլորտը գնահատում են բարձր ռիսկային։
Բա եթե բարձր ռիսկային է, այդքան ականջահաճո շարադրված ծրագրերը ինչպե՞ս են իրականացվելու՝ այգեգործությունից մինչև անասնապահություն, խելացի գոմերից մինչև ջերմոցային տնտեսություններ։
Հիմա օրինակ՝ պատկերացրեք, գյուղացին լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա է գնում, պրոդուկտիվ սեզոնն աչքի է ընկնում անբարենպաստ եղանակներով, որի արդյունքում գյուղացին տուժում է, լիզինգի պայմանները չի կարողանում կատարել, իսկ ապահովագրությունն, ըստ Պապոյանի, կսկսի գործել 2027թ-ից։ Մեծ ֆանտազիա պետք չէ պատկերացնելու համար, թե ինչ կլինի այդ գյուղացու հետ։
Հասկացա՞ք, թե ինչքան մենակ է գյուղացին։
Պետությունը, որը չի պաշտպանում իր հողը, իր հողագործին ու ֆերմերին իր հացահատիկ աճեցնողին, վաղը ստիպված է լինելու պաշտպանվել արտաքին շուկայից, դառնալու է կախյալ տարածք, օրինակ Թուրքիայից»։

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
8500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
57Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
63Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
67Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
66Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
63Երեկ, 21:30