«Բորիս Ավագյանի աճյունը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ օրեր առաջ Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում առեղծվածային մահով մահացած Բորիս Ավագյանի դին:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել հապճեպ, աճյունը Հայաստան տեղափոխելուց առնվազն երկու օր անց: Նշենք, որ ողբերգությունից ժամեր առաջ Ավագյանը տեսանյութ էր ուղարկել «Իշխանությանը», և հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում, խնդրում էր իրեն արտահանձնել Հայաստան։
Արդյո՞ք Ավագյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Հայաստանի իրավապահները համապատասխան դատաբժշկական փորձաքննությունն իրականացնել:
Պարզվում է՝ նախկին պաշտոնյայի մահը Հայաստանի քննչական կոմիտեն որակել է ինքնասպանություն և քրեական վարույթ նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)»,- ասաց մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նա նաև հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը թերևս սպասելի է՝ որակելու են ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ Ավագյանի պաշտպանը չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանությանը»։

«Գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելը բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը». Արմեն Մուրադյան
5800:42
«Իմացեք, թե ինչ են անելու ձեր հետ, եթե պատահմամբ ընկնեք խաղաղասեր թուրքի ձեռքը». Արամ Գևորգյան
6700:18
«Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան». Դերենիկ Մալխասյան
67Երեկ, 23:42
«Երբ Ադրբեջանի քմահաճույքները վեր են դասվում ՀՀ կենսական շահերից, դա հակառակորդի օրակարգի սպասարկում է». Տիգրան Աբրահամյան
79Երեկ, 23:06
«Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». Սևակ Հակոբյան
75Երեկ, 22:12
«Անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ ՀՀ-ում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն». Հովհաննես Իշխանյան
71Երեկ, 21:48
«Արևմտյան երկրները Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես օգտագործման գոտի». Շիրազ Մանուկյան
79Երեկ, 21:25
«Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են». Ոսկան Սարգսյան
73Երեկ, 21:12