Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է հրաժարական տան»․ Դերենիկ Մալխասյան

«Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է հրաժարական տան»․ Դերենիկ Մալխասյան
121
Այսօր, 15:18

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա առավոտը բարի չէր մայրաքաղաքի բնակիչների համար։ Երևանը կորած էր Նուբարաշենի այրվող աղբավայրի թունավոր ծխի մեջ։ Սա իրական էկոլոգիական աղետ է քաղաքի՝ ավելի քան 1 միլիոն բնակչության համար։ Ախտածին բազմաթիվ տարրեր պարունակող թունավոր օդը ոչ միայն առկա հիվանդությունների սրման, այլև նաև առողջ մարդկանց շրջանում մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ կարող է դառնալ։
Այս պարագայում Երևանում պետք է հայտարարվեր արտակարգ դրություն, ժամանակին ցուցումներ տրվեին բնակչությանը՝ պատուհանները չբացելու, բնակարաններում թունավոր օդի ներթափանցումը կանխելու համար պատուհանները խոնավ վարագույրներով ծածկելու, առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս չգալուև այլն։
Իսկ Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը՝ որպես Երևանի կառավարումը խայտառակ ձևով տապալած, մայրաքաղաքը աղետի շեմին կանգնեցրած խմբակ, պետք է անհապաղ հրաժարական տա։ Ու հեքիաթներ չպատմեն աղբավայրը դիտավորյալ այրելու մասին, քանի որ այդ աղբավայրը գրեթե մշտական ռեժիմով ծխում ու այրվում է։ Ավինյան Տիգրանն ու իր թիմի պետք է պատմեն, թե ինչու 8 տարվա ընթացքում չկարողացան աղբի վերամշակման խնդիրը լուծել։
Դրա փոխարեն, կանգնել երևանցիներին խորհուրդներ է տալիս, թե ինչպես փրկվեն իրենց իսկ կողմից բերված կամ չկանխված էկոլոգիական աղետից։
Իսկ ինչ վերաբերվում է բնապահպան ակտիվիստ կոչվածներին, ապա եկեք վերջնականապես ֆիքսենք, որ Հայաստանում իրանական բնապահպանական շարժումներ ու կազմակերպություններ չեն եղել։ Եթե իրականում լինեին, ապա վաղուց պետք է տեսնեինք Նուբարաշենի աղբավայրի թեմայով բողոքի ալիք բարձրացնելիս։ Բայց անցել են ջրի հատակը, քանի որ դրանց մեծ մասը հանքերի դեմ փողով պայքարողներ են ու իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում բնապահպանական իրական խնդիրները»։