Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Աշխարհի փիառշիկներին էլ հավաքեն, ոչ մի արգումենտացիայի իրենց թեզերը չեն դիմանա». Վահե Գևորգյան

«Աշխարհի փիառշիկներին էլ հավաքեն, ոչ մի արգումենտացիայի իրենց թեզերը չեն դիմանա». Վահե Գևորգյան
87
Այսօր, 18:30

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Կարապետյանը աշխարհի փիառշիկներին ու տեխնոլոգիաներն էլ կողքը հավաքի, միևնույն է, ոչ մի արգումենտացիայի իրենց թեզերը չեն դիմանա։ Նարեկն էլ, մնացածն էլ անվերջ կարող են մոնոլոգ անել կամ էնպիսի միջավայրում գեղեցիկ հարցազրույցներ տալ, որտեղ երբեք ստիպված չեն լինի ինչ-որ բան լուրջ հիմնավորել։ Նման տեխնոլոգիան ազդեցություն ունի որոշ շերտի մոտ, որոնք ժամանակ կամ կարողություն չունեն, օրինակ, հասկանալու համար, որ խոստացած տասնյակ գործարանների հիմնումը հնարավոր չէ՝ շատ ու շատ իրողություններից ելնելով։ Նաև գործարան բացողը պարտադիր պետությունը չի. եթե Սամվել Կարապետյանն ուզում է գործարան բացել, հիմա էլ կարող է՝ որպես մասնավոր։ Կյանքն էլ կարճ է տվյալ տեխնոլոգիայի՝ մինչև առաջին լուրջ հարցադրումները, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, որոնք բնականաբար պատասխաններ չունեն։ Ինչ վերաբերվում է Տաշիր Սամոյին, ապա առանց երկար-բարակ խոսելու, նա 100 տոկոսով կախված է Ռուսաստանից ու ռուսական շահից, որտեղ նրա անձնական շահն ուղղակի համընկնում է ռուսական շահի հետ, հետևաբար պետությունն այստեղ մնում է երկրորդ-երրորդ պլանում։
Հ.Գ. Ասածն էն է, որ ատելության ֆոնին ալտերնատիվ փնտրելը ո՛չ ադեկվատ է, ո՛չ էլ արդարացված»:

Աղբյուրը`   Վահե Գևորգյան