«Լիաննա՛ Պետրոսյան, ո՞վ է քեզ վերապահել լիազորություն՝ հանդես գալու արցախցիների անունից». Ռոման Երիցյան
![]() 306 Երեկ, 20:56 «Արցախցիներն առ այս պահը որևէ մեկին չեն լիազորել հանդես գալ իրենց անունից կամ ներկայացնել իրենց շահերը այս կամ այն բնագավառում, հետևաբար որևէ մեկը բոլոր արցախցիների անունից իրավունք չունի հանդես գալ»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա ընդգծել է, որ Լիաննա Պետրոսյանը այս կամ այն ասպարեզում իրեն ներկայացնում է որպես արցախցիների շահերը ներկայացնող անձ: «Բայց արդյո՞ք բնակչության մեծամասնությունը վերապահել է Լիաննա Պետրոսյանին լիազորություն՝ ներկայացնելու արցախցիների շահերը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը արժանապատիվ անձինք են և չեն կարող իրենց լիազորությունը վերապահել այնպիսի անձի, ով ակտիվորեն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ․․․ Ո՞վ է այդ անձին վերապահել հանդես գալ իմ կամ այլ անձի անունից: Լիաննա՛ Պետրոսյան, կոնկրետ ես քեզ որևէ լիազորություն չեմ վերապահում՝ ներկայացնելու մեր շահերը ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում: Որևէ լիազորություն, իմ անունից խոսելու հարցում, չեմ տալիս քեզ»,- ասել է նա: Աղբյուրը` Ռոման Երիցյան |
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, կան ծխացող օջախներ»․ ՆԳՆ փրկարար ծառայություն
74Երեկ, 23:36Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ծանր մարտեր են սկսվել (տեսանյութ)
124Երեկ, 23:14Հաստատվել են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը
101Երեկ, 23:02Փարիզի Աստվածամոր տաճարում հայտնաբերվել է ահաբեկչական հարձակման մասին նախազգուշացնող նամակ
108Երեկ, 22:50«Մաքս Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած»․ ՆԳՆ
147Երեկ, 22:42«Հարցի հիմնական լուծումը աղբի վերամշակման գործարանի կառուցումն է». Արշակ Սարգսյան
118Երեկ, 22:18«Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը»․ Ռոբերտ Ամստերդամ
88Երեկ, 22:00«Ինչո՞ւ չեն հուշում՝ թույնով լի տարածքում համապատասխան համազգեստ պետք է կրի». Քրիստինա Վարդանյան
118Երեկ, 21:48