ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները չեն մասնակցի Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը Եգիպտոսում, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի անդամ Հոսամ Բադրանի հետ AFPTV-ին տված հարցազրույցին։
Շարժման ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հույսը դնել խաղաղության բանակցություններում միջնորդների վրա՝ Քաթար, Եգիպտոս և Թուրքիա։
Արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառները չեն հրապարակվել։
Հիշեցնենք՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կկայանա Գազայի հրադադարի վերաբերյալ «Խաղաղության գագաթնաժողով»։
Հայտարարվել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ էլ Շեյխում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»։ Գագաթնաժողովը նվիրված է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի գրասենյակը նախկինում հայտարարել էր, որ գագաթնաժողովին հրավիրվել են ավելի քան 20 երկրների ղեկավարներ։

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
4023:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
6922:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
5722:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
7421:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6421:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6821:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7420:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
9320:00