Ուիթքոֆն այցելել է Գազա

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Ուիթքոֆն այցելել է Գազայի հատված՝ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի պահպանումը վերահսկելու համար: Նա այս մասին գրել է X-ում:
Քաղաքական գործչին ուղեկցել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը և նախագահի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները:
«Մենք մանրամասն տեղեկատվություն ստացանք անվտանգության, մարդասիրական օգնության և հակամարտությունների կանխարգելման ջանքերի վերաբերյալ», - գրել է հատուկ դեսպանորդը:
Ավելի վաղ Քուփերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կստեղծի քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոն՝ Գազայում հրադադարի վերահսկման համար: Ծովակալը նաև բացառել է ԱՄՆ ռազմական ներկայությունը Գազայում:
CNN-ի տվյալներով՝ կենտրոնում կներգրավվեն նաև զինվորականներ Թուրքիայից, Եգիպտոսից, Քաթարից և ԱՄԷ-ից:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Համասի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի գիշերը:

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
4023:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
6922:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
5722:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
7421:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6421:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6821:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7420:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
9320:00