Օրբանը ստորագրահավաք է սկսել ԵՄ ռազմական ծրագրերի դեմ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Եվրոմիությանը պատերազմ փնտրելու մեջ և հայտարարել է նման ծրագրերի դեմ ստորագրահավաքի մասին։ Նա այդ մասին հայտարարել է Facebook-ի իր գրառման մեջ։
«Մեզ սպասվում է թեժ աշուն։ Եվրոպան ավելի ու ավելի արագ է շարժվում դեպի պատերազմ։ Մի քանի շաբաթ առաջ Կոպենհագենում ներկայացվեց Բրյուսելի ռազմական ծրագիրը. Եվրոպան վճարում է, ուկրաինացիները կռվում են, իսկ Ռուսաստանը, ի վերջո, կհյուծվի։ Մենք չգիտենք, թե որքան կարժենա դա կամ որքան կտևի։ Ռազմավարության փոխարեն բրյուսելցիները սահմանափակվել են միայն երազանքներով», - ասաց նա։
Օրբանը նաև հայտարարել է, որ Հունգարիան դեմ է նման ծրագրերին և կոչ արել քաղաքացիներին ստորագրել խնդրագիրը՝ ցույց տալու համար, որ «հունգարացիները պատերազմ չեն ուզում»։
«Մենք չենք կարող անգործ նստել։ Մենք պետք է ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հունգարիայի ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Հետևաբար, այսօր մենք սկսում ենք ստորագրահավաք Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Մենք կլինենք յուրաքանչյուր քաղաքում և գյուղում, քանի որ մեզ հիմա անհրաժեշտ են բոլոր խաղաղասեր հունգարացիները», - հայտարարեց Օրբանը։

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
4023:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
6922:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
5722:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
7421:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6421:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6821:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7420:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
9320:00