««Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարումն Ուկրաինային մտահոգիչ է»․ Պեսկով

Ամերիկյան «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարումը Ուկրաինային խիստ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
««Տոմահավկ»-ի հարցը մեզ խիստ մտահոգություն է առաջացնում, ինչպես արդեն հայտարարել է նախագահ Պուտինը։ Սրանք հատուկ զենքեր են. դրանք կարող են լինել ոչ միջուկային կամ միջուկային։ Զենքերն ունեն մեծ հեռահարություն, լուրջ ազդեցություն», - ասել է Պեսկովը Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, «Տոմահավկ» հրթիռը չի կարող փոխել իրավիճակը առաջնագծում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով՝ լարվածությունն այժմ սրվում է բոլոր կողմերից։ Ռուսաստանը շարունակում է հայտարարել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին։
Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անընդհատ խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին։ Սակայն Ուկրաինան և Եվրամիությունը ցուցաբերում են բացարձակ դժկամություն իրավիճակը կարգավորելու համար որևէ բան անելու հարցում։

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
4023:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
6922:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
5722:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
7421:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6421:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6821:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7420:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
9320:00