Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հասարակությունն ինքն է դառնալու արդարադատության գործիք». Արթուր Գևորգյան

«Հասարակությունն ինքն է դառնալու արդարադատության գործիք». Արթուր Գևորգյան
150
Այսօր, 20:54

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրել է․ «25 թվի մասին գրեմ, չգրեմ։
Բարդ տարի է ու եզրագիծ։
Էս կրեմինալ իրավիճակը, վրա վրա սպանությունները բերելու են մի կետի, երբ հասարակությունն ինքն է դառնալու արդարադատության գործիք։
Սրա առաջին դեպքն ունենք, երբ Ախոյանների մասով Մերձավանը ստորագրություն է հավաքում, որ վտարի գյուղից։
Բայց սա ծաղիկներն են ու պտուղները հետո կտեսնենք։
-օր չկա, որ մարդ չսպանեն։
-պոռնկության աննախադեպ աճ։
-թմրանյութերի շրջանառություն ու սկանդալներ:
-ավտովթարներ։
-տարեկան մոտ 8000 ձերբակալություններ
-քաղաքական հետապնդումներ։
Ու էս ժողովուրդը համբերություն ունի և արդեն կտրվել է իրականությունից։
Որդին հորն է սպանում, հայրը՝ որդուն։
Եկեղեցու մեջ արյուն են հեղում, մարդու մեջ մարդ մորթում ու միանգամից տարածում, որ հոգեկան հաշվառում ունեն։
Բայց մեր ազգը հոգեկան հիվանդ չէ։
Սա կառավարման բացակայություն է կամ ավելի ճիշտ՝ անզորություն։
Չհաշված իշխանական թևի ակնհայտ ագրեսիվ պահվածը ոչ իշխանություն հանդիսացողների հանդեպ։
Իրար դատի տալ, հաղորդում տալ, բանտ խցկել, չարչարանքի մեջ քցել, սպառնալը հետը։
Ուշքի պտի գալ, բայց սա են էկոհամակարգն է, որը սարքել է այս իշխանությունն իր էԳո համակարգով»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան