«ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել». Արսեն Ջուլֆալակյան
135
Այսօր, 18:18
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել: Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին... ․ Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով քպ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին (10 հուլիս, 2018թ - Խաչատուրովի հետկանչը…): ․ Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից․ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։ ․ քպ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները․ ․ միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ․ ․ ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ․ ․ Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ իհարկե, առանց զոհերի նման թվի… Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից): ․ Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…): ․ 2020թ․ Նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավարությամբ․ ․ Ապա 2022թ․ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ): Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին: Պարզ է, որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից: Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ՝ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից: Վերադառնանք պատուհասին. Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է... դա ինքնախոստովանություն է: Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է՝ «ոչ, նույնությամբ կկրկնեի»... դա ևս ինքնախոստովանություն է: Խոստովանություն Արցախը հանձնելու մասին: ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն: Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։