Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Հայաստանին կրկին օդային տաք հոսանքներ են մոտենում

Հայաստանին կրկին օդային տաք հոսանքներ են մոտենում
91
Այսօր, 09:30

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Մեր երկրին կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ։ Այսօր երեկոյան ժամերից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն, և առաջիկա հինգ օրերին կլինի առանց տեղումների եղանակ։ Արևմուտքից ներթափանցած ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով»։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան