Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Վաշինգթոնի պայմանավորվածությունների կիսատ մնալը նոր պատերազմի դուռ է բացելու». Թաթուլ Հակոբյան

«Վաշինգթոնի պայմանավորվածությունների կիսատ մնալը նոր պատերազմի դուռ է բացելու». Թաթուլ Հակոբյան
108
Այսօր, 01:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում այսօր կա երկու մոլորություն.
ա/ Ռուսաստանը ոտը կտրել է Անդրկովկասից ու էլ հետ չի գալու կամ չի կարողանալու հետ գալ,
բ/ ամեն ինչ անենք, որ վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ավելի հստակ՝ Արաքսի երկայնքով ճանապարհը Թրամփի ձեռքից առնենք տանք Ռուսաստանին:
Ես, անշուշտ, մի քիչ խտացնում եմ գույները, բայց մեր ներքաղաքական բանավեճի էությանը դա է:
Ռուսաստանի՝ Անդրկովկասում զոհվելու մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: Դեռ մի կողմ եմ թողնում, որ Անդրկովկասում կան ռուսական զորքեր՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում: Հարյուր տարի առաջ էլ նույն մտայնությունն էր՝ ցարական Ռուսաստանը քաշվել է Անդրկովկասից: Ամիսներ անց նույն Ռուսաստանը, այլ՝ բոլշևիկյան անունով, կրկին վերադարձավ և կլանեց Անդրկովկասը:
Ոչ պակաս, գուցե ավելի մտահոգիչ է բանավեճի մյուս թևի՝ թաքնված և բացահայտ ռուսամետների կեցվածքը՝ Վաշինգթոնի նախնական համաձայնությունները մի ձևով վարի տանք, որ վերադառնանք նոյեմբերի 9-ի իններորդ կետին: Էլի մի կողմ թողնենք, որ նույն այդ մարդիկ և ուժերը կապիտուլյացիա էին որակում Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունը:
Պետք է հիշել առնվազն երկու բան.
ա/ Թրամփ-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների ձախողումից հետո, եթե անգամ վերադարձ լինի Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությանը, ապա դա շատ ավելի վատն է լինելու, քան նոյեմբերի 9-ին ստորագրվածը,
բ/ Վաշինգթոնի պայմանավորվածությունների կիսատ մնալը նոր պատերազմի դուռ է բացելու»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան