Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու կիսաքանդ հանրակացարանի աղքատ ընտանիքները». Վահան Թումասյան

«Ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու կիսաքանդ հանրակացարանի աղքատ ընտանիքները». Վահան Թումասյան
152
Երեկ, 22:06

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ահա կրկին նման ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում, տասնամյակներ շարունակ ապաստանած, աղքատ ու անօթևան ընտանիքները։ Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, մի տանջալից վիճակում են հայտնվում այդ ընտանիքները։ Չորս հարկանի շենքում միայն երկրորդ հարկում են մի քանի ընտանիքներ բնակվում, և քանի որ շենքը կտուր չունի անձրևաջրերը մինչև առաջին հարկ ու նկուղ են հասնում։ Հիմա նրանք երրորդ հարկից ջուրն են փորձում հավաքել, որ չլցվի իրենց ընտանիքների գլխին․․․»:

Աղբյուրը`   Վահան Թումասյան